Ոհան Դուրեանը ծնուել է Երուսաղէմում (1922թ, Սեպտեմբերի 8), որտեղ սովորել է կոմպոզիցիայի եւ խմբավարութեան կոնսերվատորիայում։ Քառասունականների վերջից նա շատ հիւրախաղերով հանդէս է եկել Եւրոպայում: Որպէս խմբավար՝ ամենուր արժանացել է ջերմ ընդունելութիւնների։ Դուրեանը սովորել է այնպիսի նշանաւոր խմբավարների մաւտ, ինչպիսիք են Ռոջեր Դեզորմիերը եւ Ժան Մարտինոնը։
Հայրը՝ ատաղձագործ Խաչատուր Խաչատուրեանը, մահացել է, երբ որդին դեռ շատ փոքր էր: Ի դէպ, Խաչատուրը, որի առաջին կինը՝ Նազիկը, նրան պարգեւել էր հինգ երեխայ, երկրորդ անգամ ամուսնանալով ասորուհի Յասմինի հետ՝ հայր է դառնում եւս հինգ երեխաների, որոնցից ամենակրտսերը ապագայ խմբավարն էր՝ կիսով ասորի՝ մեր հանճարեղ խմբավարն ու կոմպոզիտորը:
Ոհանը վեց տարեկանից սկսել է սովորել Իսրայեղի Նազարէթ քաղաքի գերմանական գիշերաւթիկ դպրոցում, որտեղ բոլոր աշակերտներն արաբներ էին: Այդ տարիքից էլ նրա մէջ արթնանում է սէրը երաժշտութեան հանդէպ: Մեծ ցանկութիւն է ունենում նուագել փղէտայ՝ սրնգափող: Բայց գերմանացի դասատուն ասում է, որ մատները դեռ փոքր են, ու չի կարող նուագել: Երեխան տխրում է, բայց չի ընկճուում, ժամերով նուագում է ու սովորում նուագել: Հետագայ կրթութիւնն ստանում է Երուսաղէմի գերմանական մայր կրթարանում, որտեղ էլ սովորում է դաշնամուր ու երգեհոն նուագել: Կրթական բազան լրացրած՝ նա Բեթղեհեմում դասավանդում է անգղիարէն եւ արաբերէն: Այնուհետեւ ուսանում է նոյն քաղաքի կոնսերվատորիայում, որտեղ միակ հայ ուսանողն էր:
Երիտասարդ ուսանողի մէջ աստիճանաբար հասունանում է հայէրենին ու հայ մշակոյթին ծանաւթանալու, սեպհական արմատները ճանաչելու անհակուրդ ծարաւը: Նա արաբերէն էր ուսուցանում, իսկ հայ աշակերտները իրեն սովորեցնում էին հայէրեն: Յաբեթ անունով աբեղայն էլ Դուրեանին հայ երաժշտութեանն է ծանաւթացնում, եւ նա սկսում է նուագել հայկական եկեղեցում, հնչեցնում է Կոմիտաս, սկսում հետաքրքրուել իր ազգով, նրա մշակոյթով, նրա երաժշտութեամբ: Հոգին տակնուվրայ է լինում՝ ծանաւթանալով ամենայն հայոց երգի վեհափառ Կոմիտասին, նրա երգարուեստին: Այս հանգրուանում հետաքրքիր զուգադիպութիւն կայ Կոմիտասի եւ իր միջեւ. տասնամեակներ առաջ Էջմիածին էր եկել նոյնպես հայէրեն չիմացող մի պատանի՝ Սողոմոն անունով, ով իր թուրքերէն երգով հմայել էր կաթողիկոսին ու հետագայում դարձել Կոմիտաս վարդապետ, մի անուն, ով հոմանիշուում է հայկական ժողովրդական երաժշտութեան հետ ու դառնում ազգային պաշտամունք: Հէնց կոմիտասեան չքնաղ մեղեդիներն են Դուրեանի համար հայրենիքը ճանաչելու ու սիրելու կարեւոր ազդակներ դառնում: Դուրեանը կազմակերպում է տեղի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարում Երուսաղէմի ռադիոյի սիմֆոնիկ նուագախումբը, երգչախմբի համար գրում իր առաջին հայերէն երգը՝ «Դու երկնամերձ իմ հայրենիք» -ը՝ Ավ. Իսահակյանի խաւսքերով:
Ոհանը յաւրինեց երաժշտական համակարգ, որը կոչուում էր «Ունիվերսալիզմ», գրուած միայն ռիթմերով, որից կարող են գրուել միղիարդաւոր սկզբնական տարբեր երաժշտական ստեղծագործութիւններ բոլոր տեսակի կազմաւորումների եւ մարդկութեանը յայտնի բոլոր երաժշտական ոճերում:
Նա նաեւ մի քանի տարբեր ստեղծագործութիւններ է հեղինակել նուագախմբի եւ երգերի համար։
Դուրեանի խմբավարական արուեստը հոսում է խորը եւ հզաւր յոյզերի, կրքոտ խառնուածքի ու հարուստ Երեւակայութեան մէջ: Նա հմայում է հանդիսատեսին իր մեկնաբանութիւններով եւ յուզում է իր ունկնդիրների հոգիները:
Այս նշանաւոր խմբավարը հեշտութեամբ շփուում է ցանկացած նուագախմբի կամ հանդիսատեսի հետ, եւ նրա հարուստ երգացանկը, որը ներառում է ինչպէս յայտնի, այնպէս էլ գրեթե անյայտ գործէր, ամենուր խանդավառութիւն է առաջացնում:
Ոհան Դուրեանը, ով համեմատուել է Նիկիշի, Կարայանի, Բեռնշտեյնի եւ Ստոկովսկու հետ, իսկ Վարշավայում նրան անուանել են «Արեւելեան Եւրոպայի Տոսկանինին», ճանաչում է ստացել բազմաթիւ երկրներում, որտեղ նրա փայղուն կատարումները միշտ աչքի են ընկնում։
Նա որքան բազմալեզու, այնքան էլ երաժշտականորեն բազմակողմանի է:
Ոհան Դուրեանը ղեկավարել է աւելի քան 110 տարբեր նուագախմբեր։
Ամստերդամում գրախաւսութեան վերնագիրը նոյնիսկ նշանակում էր «Ինչպէս խմբավար Դուրեանը հանճար է»:
Նա տարբեր ներկայացումներ է վարել այնպիսի մեծ արտիստների հետ, ինչպիսիք են Կոգանը, Ոյստրախը, Ռոստրոպովիչը, Սիտկովիցկին, Շերինգը, Ռիչին, Մարեշալը, Նաւարան, Բայրոն Յանիսը, Սամսոն Ֆրանսուան, Ալեքսիս Վայսենբե, Պիեռ Բարբիզեն, Լուիջի Ալվան, Էդդա Մոզերը, Ռեժին Կրեսպինը, Էդիտա Գրուբերովա, Աննա Տոմովա, Վիորիկա Կորտես եւ այղն…
Նա արժանացել է Հերբերտ ֆոն Կարայանի գնահատանքին՝ 1947 թուականին առաջին անգամ խմբավարելով Վիեննայում, որի առաջարկութեամբ ղեկավարել է նաեւ Բեռլինի եւ Վիեննայի փիլհարմոնիկները։ Նա Մոսկվայի սիմփոնիկ նուագախմբի գլխաւոր խմբավարն էր։
Մեծ է մայեստրոյի ծառայութիւնը Փրանսիայի երաժշտական արուեստին: Ի հատուցումն այդ ծառաիւթիւնների, այս երկրի կառավարութիւնը Ոհան Դուրեանին արժանացրել է Փրանսիայի արուեստի եւ գրականութեան ասպետի կոչման, իսկ հայրենիքը՝ ժողովրդական արտիստի, պետական մրցանակի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի եւ «Մովսես Խորենացի» մեդաղի: Բայց նրա ամենամեծ նուաճումը համազգային սէրն էր ու գնահատանքը, որ վաստակել էր աշխարհին հային ու Հայաստանը ներկայացրած Մայեստրոն:
Ականաւոր խմբավարի մասին շարժակադր է նկարահանուել մի քանի տարի առաջ՝ Մայեստրոյի 85-ամեակին:
Յայտնի երաժիշտ Ստաս Նամինի նախաձեռնութեամբ ստեղծուած շարժակադրը կրում է «Խորը զգացմունքների մասնագիտութիւն. Ոհան Դուրեան» անուանումը։
Մահացել է 2011թ`յունուարի 6-ին (88 տարեկանւմ):
___________________________________________________________________________
Հասանելի է մի տեսահոլովակ, որտեղ անցկացուում է հարցազրոյց՝ Դուրեանի հետ։
Երկու «Կոմիտասական» սիփոնիկ սիւիտների եւ մի շարք ստեղծագործութիւնների հեղինակ է: Նա առաջինն է կատարել հայ կոմպոզիտորների բազմաթիւ սիմփոնիկ ստեղծագործութիւնները: Նրա կարիերայի ընթացքում մայեստրոյ Դուրեանի բազմաթիւ ձայնագրութիւններ են արուել:
Շոստակովիչն իր առաջին սիմփոնիայի համար գրել է. «Ոհան Դուրեան վարպետ դիրիժորին՝ Դմիտրի Շոստակովիչի լաւագոյն մաղթանքներով»։ Վալերի Գեորգիեւը հետեւեալ արտայայտութիւունն է արել. «Ոհան Դուրեանն աշխարհի լաւագոյն դիրիժորներից է, Հերբերտ փոն Կարայանի մակարդակի արտիստ։
Ահա նրա կոմպոզիցիաներից մէկը (L'Arménienne), որը կարող էք դիտել այն՝
________________________________________________________________________________________
Ահա նաեւ մի ուրիշ կոմպոզիցիա (Requiem), որը նոյնպես հասանելի է դիտման համար՝
Հայաստանում պրոդիւսեր, նկարիչ, ռեժիսոր Ստաս Նամինի ստեղծագործական աւրերի շրջանակում Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ցուցադրուեց Նամինի «Աւհան Դուրեան. խորը զգացմունքների մասնագիտութիւն» վաւերագրական շարժանկար: «Ոհան Դուրեանը հայ ժողովրդի պարծանքն է: Նա աշխարհի մակարդակով մեծանուն դիրիժոր էր, որի առջեւ խորնարհուում էին շատերը: Հիանալի ստեղծագործող, ով ցնցեց ողջ Մոսկվան` խորութեամբ ներկայացնելով հզորագոյն ստեղծագործութիւնները. զգում էր այն, ինչն ի զաւրու չէր զգալ որեւէ մեկը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Ստաս Նամինը:
Ոհան Դուրեանի կինը`ոպերային երգչուհի Աղիս Դուրեանն ընդգծեց, որ փիղմը դիտել է տարիներ առաջ եւ շատ տպաւորուած է: «Ստատը շատ էր սիրում Ոհանին. շնորհակալ եմ նրան այս աշխատանքի համար: Կինոժապաւենը նկարահանուեց այն ժամանակ, երբ Ոհան Դուրեանին մեր երկրում մեծ ցաւ էին պատճառել` թերագնահատելով նրա աշխատանքը: Հէնց այդ ժամանակահատուածում Մոսկվայում Դուրեանի համերգներին դահլիճները լեփ-լեցուն էին: Ոհանն ի դէմս Ստասի եւ Վահանի բազմաթիւ աջակիցներ ուներ»,-շեշտեց Աղիսը:
Վաuերագրական շարժանկարը նկարահանուել է Ստաս Նամինի պրոդիւսերական կենդրոնում: Ռեժիսորն Ալեքսէ Կիսելեւովն է: Կինոնկարի զգալի մասը դիրիժորի վերջին շրջանի գործունէութեան մասին է, երբ նա Մոսկվայի սիմփոնիկ նուագախմբի գեղարուեստական ղեկավարն էր եւ գլխաւոր դիրիժորը:
Ահա եւ մի քանի շարժանկարներ, որոնք հասանելի են դիտելու համար։
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________